re:desire exhibition poster

Բացում13–15 նոյ, 2026 թ.Երևան

re:desire re:desire

Անհատական ցուցահանդես · Հենրիխ Իգիթյանի Անվան Գեղագիտության Ազգային Կենտրոն, Աբովյան 13

30-ից ավելի նոր կոլաժներ՝ ստեղծված նորաձևության ամսագրերի էջերից, գեղեցկության գովազդներից, օծանելիքի տուփերից ու ամենատարբեր առարկաներից։

Բացումը՝ նոյեմբերի 13-ին, ժամը 19:00-ին։

«Մենք մշտապես շրջապատված ենք գովազդներով, ամսագրերով, սոցիալական մեդիայի փոստերով, որոնք թելադրում են, թե ինչպիսին պետք է լինի մեր երազած կյանքը։ Ես վերցնում եմ այդ պատկերներն ու մասնատում դրանք։

Առանձնացնում եմ այն, ինչ գրավում է ինձ, օրինակ` առարկա, դեմք, գույն, բառ, և վերադասավորում եմ դրանք՝ գեղեցիկի մասին իմ սեփական պատկերացումներով։

re:desire-ը գեղեցիկ կյանքի ընդունված չափանիշներին նոր հայացքով նայելու մասին է։

re:desire-ը գեղեցկությունը վերագտնելու (re:seeing), իրականությունը վերաիմաստավորելու (re:framing), ամսագրերի թելադրած կոմպոզիցիաները վերաստեղծելու (re:making) և այս հետագայում այս արվեստի գործերի հյուրընկալող տարածությունը վերափոխելու (re:spacing) մասին է»։



Վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Catoo Rescue Armenia կենդանիների փրկության նախաձեռնությանը, որը ապաստան, դեղորայք, խնամք և հոգատարություն է տրամադրում ավելի քան 180 վիրավոր կատուների և շների։

Dates
13–15 նոյ, 2026 թ.
Opening
նոյեմբերի 13, 19:00
Venue
Անհատական ցուցահանդես · Հենրիխ Իգիթյանի Անվան Գեղագիտության Ազգային Կենտրոն, Աբովյան 13
Entry
Մուտքն ազատ է

Ցուցադրվող աշխատանքներ

Ձեր զամբյուղը

Զամբյուղ

Դեռ ոչինչ չի կտրվել։

Գնել բնօրինակներ