Իմ մասին

Տատա Խաչատրյան

Կոլաժներ, էսթետիկ վիզուալներ

Tata Khachatryan About page

Ողջույն, ես Տատան եմ

Ես Տաթևիկն եմ, բայց ինձ դիմում են Տատա:

Կոլաժները իմ կյանքում հայտնվեցին պատահաբար ու ինքնաբերաբար:

Ամսագրեր միշտ սիրել եմ` վառ, ուրախ, երջանիկ ու հուսադրող: Հավաքել եմ ամբողջ աշխարհից բերված VOGUE, GQ, Harpers Bazaar, Vanity Fair, Forbes, ELLE, Marie Claire, People և այլ ամսագեր:

Ու մի օր որոշեցի ազատվել դրանցից, անիմաստ տեղ էին զբաղեցնում: Բայց չկարողացա, սկսեցի թերթել ու տարվեցի էսթետիկ քոնթենթով: Որոշեցի առանձնացնել ամենավառ էջերն ու պահել: Դե, ափսոս էր ամբողջ ամսագիրը նետելը: Հետո հաջորդ միտքն եկավ` միգուցե ամբողջ էջը չպահեմ, այլ կտրտեմ ամենագեղեցիկ պատկերները:

Հմմմ. Պարզվում է` նման զբաղմունքը հաճելի է: Կտրվում ես բոլոր մտքերից, օրվա էմոցիաներից ու մտնում ես գեղեցիկի աշխարհ:

Դե, կտրտված մասերն էլ հավաքվեցին իրար հետ, դարձան կոմպոզիցիա ու ստացա առաջին կոլաժը: 2023-ն էր:

Իրականում չեմ էլ հիշում, թե որն էր առաջինը, բայց առաջինից հետո մտքերը սկսեցին գալ` նորը պատրաստել, մեկը` դեղին, մյուսը` սպորտի մասին, մեկն էլ` ժամանակի:

Ու այսօր` 30+ աշխատանք, որոնք ներկայացնում եմ ձեզ:



Գործընթացը՝ 4 քայլով

  1. Գտնել
    01

    Գտնել

    Հին ու նոր ամսագրեր, փաթեթավորման թղթեր, տուփեր ու այլ առարկաներ

  2. Կտրել
    02

    Կտրել

    Մեծ ու փոքր մկրատներ, կտրում ենք ամենագեղեցիկ մասերը` մեկ առ մեկ

  3. Հավաքել
    03

    Հավաքել

    Առանձին մասերը երբեմն օրերով մնում են սեղանին, մինչև գտնում են իրենց իդեալական տեղը

  4. Ֆիքսել
    04

    Ֆիքսել

    Սոսինձ՝ թանգարանային ստվարաթղթի վրա, ֆիքսում ենք, ամրացնում, ավելացնում 3D մասերը

Ցուցահանդեսներ

Գտեք Ձերը Ձեր պատի համար։

Ձեր զամբյուղը

Զամբյուղ

Դեռ ոչինչ չի կտրվել։

Գնել բնօրինակներ